ՌԴ–ում կրկին «Wildberries»–ի պահեստ է հարձակման ենթարկվել. ինչ է հայտնի այս ժամին

https://arm.sputniknews.ru/20260814/rdum-krkin-wildberriesi-pahest-e-hardzakman-entarkvel-inch-e-hajtni-ajs-zhamin-105762267.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105209953_0:0:2732:2048_1920x0_80_0_0_8598c11b57cccb661b9e3148fddb1b1f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), վայլդբերիզ (wildberries) , ռուսաստան

ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), վայլդբերիզ (wildberries) , ռուսաստան

Բաժանորդագրվել

Ուկրաինան ԱԹՍ–ների նոր գրոհ է ձեռնարկել Ռուսաստանի մարզերի ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական ԱԹՍ–ները կրկին հարձակվել են «Wildberries»–ի պահեստներից մեկի վրա, այս անգամ` Տվերի մարզում։ Մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Վիտալի Կորոլյովը հայտնել է, որ ԱԹՍ-ի բեկորներից վնասվել է պահեստի պատը։

«Թշնամու ԱԹՍ–ների գիշերային հարձակումը հետ մղելու հետևանքով անօդաչուի բեկորներից վնասել է Կալինինսկի շրջանում գտնվող «Wildberries»–ի պահեստի պատը։ Ձեռնարկության աշխատակիցները չեն տուժել», – գրել է Կորոլյովը «Max»-ում։

Պահեստում ծուխ է առաջացել, որն արագ վերացվել է։ Դեպքի վայրում շարունակում են աշխատել արտակարգ ծառայությունների աշխատակիցները։

Անօդաչուների հարձակումները գիշերը հետ են մղվել նաև ՌԴ մի քանի մարզերում։

Լենինգրադի մարզում 51 անօդաչու է ոչնչացվել։ , մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտնում է, որ ԱԹՍ–ներից մեկի բեկորները հրդեհ են առաջացրել Ուստ-Լուգա նավահանգստում։ Հրդեհը մարվել է, տուժածներ չկան։

Եվս 20 ԱԹՍ ոչնչացվել է Ռոստովի մարզի Կամենսկ-Շախտինսկի և Կամենսկի շրջանի վրա։ Այս մասին հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը։

Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով 1 մարդ է մահացել, 10-ը՝ տուժել։

Բացի այդ, ՌԴ ՀՕՊ համակարգերը Մոսկվայի ուղղությամբ թռչող 12 անօդաչու են չեզոքացրել։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Leave a comment