Արմեն Գրիգորյանը նեղացած է հեռացել, Նիկոլ Փաշինյանը համոզել է, բայց մերժվել. «Ժողովուրդ»

https://arm.sputniknews.ru/20260814/armen-grigvorjany-neghacats-e-heracel-nikvol-pashinjany-hamvozel-e-bajc-merzhvel-zhvoghvovurd-105759883.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/05/70806269_83:0:1399:987_1920x0_80_0_0_0fb259d2615dc560e44f8e771063b049.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արմեն գրիգորյան, նիկոլ փաշինյան, ալեն սիմոնյան

հայաստան, արմեն գրիգորյան, նիկոլ փաշինյան, ալեն սիմոնյան

Բաժանորդագրվել

Օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը ազատվել է ԱԽ քարտուղարի պաշտոնից, նրան փոխարինելու է Ալեն Սիմոնյանը:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը վիրավորված և նեղացած է հեռացել իր պաշտոնից: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

«Երեկ վաղ առավոտից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձել է համոզել Արմեն Գրիգորյանին չհեռանալ և առաջարկել է նրան շարունակել աշխատանքը որպես իր գլխավոր խորհրդական։ Սակայն Գրիգորյանը կտրականապես մերժել է առաջարկը»,- գրում է թերթը՝ հղում անելով իշխանական իր աղբյուրներին:

Թերթը նաև նշում է, որ Ալեն Սիմոնյանի՝ նոր պաշտոնում նշանակվելու մասին իշխանական շրջանակներում նախապես որևէ տեղեկություն չի եղել։ Թիմակիցներից շատերը նույնիսկ չեն պատկերացրել, որ նման որոշում կարող է կայացվել այսքան կարճ ժամանակահատվածում։ Ավելին` թիմակիցներին վստահեցվել է, որ Ալեն Սիմոնյանը բավական երկար ժամանակով հեռանալու է կառավարական ասպարեզից և ակտիվ քաղաքական գործընթացներից դուրս է գալու։

«Արդյունքում իշխանական թիմում, մեր աղբյուրների փոխանցմամբ, բավական լարված իրավիճակ է ստեղծվել։ Շատերը համարում են, որ հեղափոխության ակունքներում կանգնած Արմեն Գրիգորյանին նեղացնելը ճիշտ չէր»,- գրում է թերթը:

Հիշեցնենք` օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը ազատվել է ԱԽ քարտուղարի պաշտոնից, նրան փոխարինելու է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը: Արմեն Գրիգորյանը ԱԽ քարտուղար էր նշանակվել 2021 թվականի օգոստոսի 19-ին:

Leave a comment