Իրանը հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանին, ԱՄԷ–ն մեղադրանք է ներկայացրել Թեհրանին

https://arm.sputniknews.ru/20260814/irany-harvatsner-e-hascrel-iraqjan-qrdstanin-amen-meghadranq-e-nerkajacrel-tehranin-105759023.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47554017_89:0:1512:1067_1920x0_80_0_0_32560a3612a28a36eecd82383f72f86e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), իրաքյան քրդստան

իրանի իսլամական հանրապետություն, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), իրաքյան քրդստան

Բաժանորդագրվել

Իրանի շուրջ լարվածությունը զարգանում է միանգամից մի քանի ուղղություններով։ Հյուսիսում Թեհրանը քրդական զինված խմբավորումների հետ դիմակայությունը տեղափոխում է Իրաքի տարածք, իսկ հարավում աճում է Հորմուզի նեղուցում միջադեպերի թիվը:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Իրանական ուժերը նոր հարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանի օբյեկտներին։ Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ հարձակման են ենթարկվել Էրբիլի շրջանում տեղակայված դիրքերը, որոնք իրանական կողմը կապում է քրդական զինված խմբավորումների գործունեության հետ:

Թեհրանից հայտարարում են, որ գործողության թիրախ են դարձել անջատողական ահաբեկչական կազմակերպության ճամբարները: Խոսքը իրանական քրդական խմբավորումների մասին է, որոնց բազաները գտնվում են հարևան Իրաքի տարածքում, և որոնց Իրանը սպառնալիք է համարում երկրի ազգային անվտանգության համար:

Այդ հարվածները Իրաքյան Քրդստանում նման խմբավորումների դիրքերի վրա հարձակումների շարքի շարունակությունն են։ Վերջին շաբաթներին կրակի տակ էին հայտնվել Էրբիլ և Սուլեյմանիա նահանգներում գտնվող օբյեկտները։ Հարձակումների համար կիրառվել են հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և հրետանի։

Shafaq News-ի տվյալներով՝ հուլիսի 17-ից օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրոհի են ենթարկվել մի քանի քրդական կազմակերպությունների բազաները («Կոմալա», Իրանական Քրդստանի դեմոկրատական կուսակցություն (KDPI), Քրդստանի ազատության կուսակցություն (PAK), «Հաբաթ»): Այս ընթացքում զոհվել է առնվազն 9 մարդ, ևս 8-ը վիրավորվել են ։

Իրաքյան Քրդստանի իշխանությունները նման գործողությունները գնահատում են որպես Իրաքի ինքնիշխանության խախտում և պահանջում են, որ Բաղդադն ու միջազգային հանրությունը միջամտեն։

Թեհրանն իր հերթին պնդում է, որ հարվածներ է հասցնում զինված խմբավորումներին, որոնք հարևան երկրի տարածքն օգտագործում են Իրանի դեմ գործունեություն ծավալելու համար:

Միաժամանակ սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվում, և նշվում է, որ դրանք քրդական կազմավորումների օբյեկտներին հասցված հարվածների կադրերն են։

Իրանի շուրջ էսկալացիան չի սահմանափակվում Իրաքի հետ ցամաքային սահմանով։ Գրեթե միաժամանակ միջադեպ է գրանցվել մեկ այլ կարևոր ուղղությամբ՝ Հորմուզի նեղուցում, որով անցնում են Պարսից ծոցից էներգառեսուրսների մատակարարման առանցքային երթուղիները:

Օգոստոսի 13-ի երեկոյան հարձակման են ենթարկվել Աբու Դաբիի ADNOC պետական նավթային ընկերությանը պատկանող երկու նավեր։ Անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։

Արաբական Միացյալ Էմիրությունները հարձակման պատասխանատվությունը դրել է Իրանի վրա: ԱՄԷ-ի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հարձակումն իրականացրել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը, և տեղի ունեցածը որակել է ծովահենության ակտ, որը վտանգի տակ է դնում տարածաշրջանային կայունությունն ու էներգետիկ անվտանգությունը։

Ըստ ADNOC-ի` այս հակամարտության սկզբից ի վեր Հորմուզի նեղուցում իր նավերը ենթարկվել են առնվազն 15 հարձակման: Նախորդ միջադեպերի հետևանքով անձնակազմի մեկ անդամ է զոհվել, ևս 20 մարդ վիրավորվել է:

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։

Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:

Leave a comment