Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթ է չեղարկվել

Հասարակություն

10.02.2026 | 17:08

Չեղարկվել է փետրվարի 10-ին և 11-ին նախատեսված Մոսկվա-Երևան ուղղության միանգամից երկու չվերթ։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց ցուցատախտակում արտացոլվող տվյալներից։

Չեղարկված 2 չվերթները Shirak Avia ընկերությանն են։

Չեն կայանա «Վնուկովո» օդանավակայանից փետրվարի 10-ին, ժամը 19:15-ին և փետրվարի 11-ին ժամը 07:45-ին նախատեսված Մոսկվա-Երևան չվերթերը:

 

Leave a comment