Էդուարդ Սպերցյանը հաղթական գոլ խփեց Սաուդյան Արաբիայի առաջնությունում նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Ալ Ահլիի» նորեկ Էդուարդ Սպերցյանը նորամուտը հաղթական գոլով նշեց Սաուդյան Արաբիայի առաջնությունում:

Սաուդյան Պրո լիգայի առաջին տուրում «Ալ Ահլին» 26-ամյա հայ կիսապաշտպանի գոլի շնորհիվ 1:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ալ Դիրիյահի» նկատմամբ:

Սպերցյանը դաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում ու գոլի հեղինակ դարձավ 25-րդ րոպեին: Նա փոխարինվեց 90-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը հուլիսի 7-ին ռուսական «Կրասնոդարից» է տեղափոխվել «Ալ Ահլի», որի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ «Ալ Ահլին» Սաուդյան Արաբիայի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիրն է ու Ասիայի Չեմպիոնների լիգայի գործող հաղթողը:

Leave a comment