Կարևոր է ամրապնդել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ռազմավարական կապերը. Կոբախիձե

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական կապերի ամրապնդումը կարևոր է։ Այս մասին հայտարարաել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Երբ փորձագիտական մակարդակով մշակվեց Եվրամիության փաստաթուղթը, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի տարանցման և ստորջրյա մալուխի նախագծերի հետ կապված, փորձագետները Սև ծովի ստորջրյա մալուխը, որը էլեկտրաէներգիայի, նաև թվային մալուխ է, ներառեցին համատեղ հետաքրքրությունների նախագծերի ցանկում։ Այնտեղ, որտեղ ներգրավված է փորձագիտական բաղադրիչը, իհարկե, բոլորն էլ գիտակցում են, որ առանց Վրաստանի նման կապեր չեն կարող հաստատվել և ամրապնդվել։

Պետք է հույս ունենանք, որ իրատեսական նկատառումները կգերակշռեն։ Սկզբունքորեն կարևոր է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ռազմավարական կապերի, այդ թվում՝ փոխկապակցվածության տեսանկյունից, էլ ավելի ամրապնդումը, և մենք դրա համար ամեն ինչ անում ենք ու ամեն ինչ կանենք։ Շատ լավ դինամիկա ունենք Ադրբեջանի, նաև Թուրքիայի հետ, և, իհարկե, այս ուղղությամբ աշխատանքներն ակտիվորեն կշարունակվեն»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի վարչապետը։

Leave a comment