https://arm.sputniknews.ru/20260813/11-mlnic-shat-girq-e-vochnchacel-rd-um-wildberries-i-pahestneri-vra-ukrainaji-harvatsneric-105756232.html
11 մլն–ից շատ գիրք է ոչնչացել ՌԴ-ում Wildberries-ի պահեստների վրա Ուկրաինայի հարվածներից
11 մլն–ից շատ գիրք է ոչնչացել ՌԴ-ում Wildberries-ի պահեստների վրա Ուկրաինայի հարվածներից
Sputnik Արմենիա
Ոչնչացված տպաքանակների հիմնական մասը գեղարվեստական, մանկական և հանրամատչելի գիտական գրականություն է։ 13.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-13T22:37+0400
2026-08-13T22:37+0400
2026-08-13T22:37+0400
վայլդբերիզ (wildberries)
գիրք
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105755193_0:0:1366:768_1920x0_80_0_0_1194f8dfc66af0d8dd34992ff6c5c638.png.webp
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ավելի քան 11 մլն գիրք է ոչնչացվել Ռուսաստանում Wildberries-ի պահեստների ուղղությամբ Ուկրաինայի ԶՈւ-ի անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով։ Այս մասին են վկայում Ռուսաստանի Գրքի միության և երկու մասնագիտացված կառույցների՝ Ռուսաստանի Գրահրատարակիչների ասոցիացիայի ու Գրատարածողների ասոցիացիայի համատեղ գնահատականները, գրում է «Ведомости»-ն։«Ոչնչացված գրքերը հիմնականում «վերաբերում են գեղարվեստական, մանկական և հանրամատչելի գիտական գրականությանը», -պարզաբանել են ոլորտային ասոցիացիաներում։ Բացի այդ, տուժել են հաջորդ ուսումնական տարվա ընդհանուր պետական քննության (ОГЭ) և միասնական պետական քննության (ЕГЭ) ուսումնական ձեռնարկների հսկայական խմբաքանակներ. խմբի հրատարակչությունները շտապ կարգով լրացուցիչ տպաքանակներ են հանձնել տպագրության։Wildberries-ում վաճառքները դրամական արտահայտմամբ կազմում են Ռուսաստանի գրքի շուկայի 30%-ը։ 2025 թվականին Ռուսաստանում տպագիր գրքերի իրացումը դրամական արտահայտմամբ 2024 թվականի համեմատ աճել է 13%-ով՝ հասնելով 111 միլիարդ ռուբլու։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105755193_170:0:1194:768_1920x0_80_0_0_3b86e45346273162da2f1aff74c18164.png.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վայլդբերիզ (wildberries) , գիրք, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
վայլդբերիզ (wildberries) , գիրք, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Բաժանորդագրվել
Ոչնչացված տպաքանակների հիմնական մասը գեղարվեստական, մանկական և հանրամատչելի գիտական գրականություն է։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ավելի քան 11 մլն գիրք է ոչնչացվել Ռուսաստանում Wildberries-ի պահեստների ուղղությամբ Ուկրաինայի ԶՈւ-ի անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով։ Այս մասին են վկայում Ռուսաստանի Գրքի միության և երկու մասնագիտացված կառույցների՝ Ռուսաստանի Գրահրատարակիչների ասոցիացիայի ու Գրատարածողների ասոցիացիայի համատեղ գնահատականները, գրում է «Ведомости»-ն։
«Wildberries-ի վրա հարձակումներն աննախադեպ հարված էին Ռուսաստանի գրքահրատարակչության ոլորտին, քանի որ այս մարքեթփլեյսը ամբողջ երկրի ընթերցողների համար գրքերի տարածման անփոխարինելի ուղի է։ Կորուստների վերականգնումը ոլորտի մասնակիցներից հսկայական ջանքեր, մարդկային և նյութական ռեսուրսներ է պահանջելու։ Այս գործընթացն անհնար է առանց պետության աջակցության»,-ասվում է ՌԳՄ-ի, Ռուսաստանի Գրահրատարակիչների ասոցիացիայի և Գրատարածողների ասոցիացիայի համատեղ հայտարարության մեջ։
«Ոչնչացված գրքերը հիմնականում «վերաբերում են գեղարվեստական, մանկական և հանրամատչելի գիտական գրականությանը», -պարզաբանել են ոլորտային ասոցիացիաներում։ Բացի այդ, տուժել են հաջորդ ուսումնական տարվա ընդհանուր պետական քննության (ОГЭ) և միասնական պետական քննության (ЕГЭ) ուսումնական ձեռնարկների հսկայական խմբաքանակներ. խմբի հրատարակչությունները շտապ կարգով լրացուցիչ տպաքանակներ են հանձնել տպագրության։
Wildberries-ում վաճառքները դրամական արտահայտմամբ կազմում են Ռուսաստանի գրքի շուկայի 30%-ը։ 2025 թվականին Ռուսաստանում տպագիր գրքերի իրացումը դրամական արտահայտմամբ 2024 թվականի համեմատ աճել է 13%-ով՝ հասնելով 111 միլիարդ ռուբլու։