«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պարգևավճարները ստացել ենք նախկիններից հատիկ առ հատիկ թալանը վերադարձնելու արդյունքում։ Այսինքն, նախկին պաշտոնատար անձանց, այդ թվում և ձեր թալանը վերադարձնում են՝ իրենք պարգևավճար են ստանում։ Դուք վա՞տ էիք ծախսում, արդա՞ր է»,- դատական նիստից առաջ լրագրողը հարցեր ուղղեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ «Ես չեմ լսել․ նույն հարցը քանի՞ անգամ պիտի տաք»,- ասաց Աբրահամյանը՝ այդպես էլ չպատասխանելով հարցերին։