Երևանի Փավստոս Բյուզանդի փողոցում գտնվող շենքում հրդեհ է բռնկվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Երևանի Փավստոս Բյուզանդի փողոցում գտնվող շենքում հրդեհ է բռնկվել, տեղում աշխատում է 4 մարտական հաշվարկ. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 13-ին՝ ժամը 18։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվում։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։




«Նովոստի-Արմենիա»-ի թղթակցի փոխանցմամբ՝ շենքում նկատվում են ծխի ամպեր և զգացվում է այրվածքի հոտ։ Դեպքի վայրում գտնվող ականատեսների խոսքով՝ մարդկանց կոչ են անում լքել շենքը։


Բյուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքում տեղակայված են մի շարք կազմակերպությունների և ընկերությունների գրասենյակներ։ Հրդեհի բռնկման պատճառի, հնարավոր տուժածների և նյութական վնասի մասին տեղեկատվությունն այս պահին բացակայում է։ Տվյալները ճշտվում են։


Leave a comment