Ժողովուրդ. Մարտի 1-ի գործի մասով ավելի ակտիվ իմիտացիա է արվում, քան պատերազմի գործերի քննության


Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն Հակակոռունցիոն կոմիտեում 2008-ի Մարտի 1-ի քրեական վարույթով ուշագրավ գործընթացներ են սպասվում: Ասել է, թե նախաքննական մարմինը բացի նախկին պաշտոնյաների գործերը դատարան ուղարկելուց, այլ գործընթացների էլ է նախապատրաստվում։


Նշենք, որ օրերս «Մարտի 1»-ի քրեական վարույթով մեղադրյալ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սաշիկ Աֆյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։


Քրեական վարութով Ս. Աֆյանը 2008 թվականի մարտի 1-ին կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա՝ քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողությունները, որի հետևանքով անձանց իրավունքներին և օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Բայց էլի սպասվում են զարգացումներ:

Նկատենք, որ Մարտի 1-ի գործը քննելու մասով ավելի ակտիվ իմիտացիա է արվում, քան պատերազմի հանցանքի, զոհերի գործերի քննության»։

Առավելմանրամասնթերթիայսօրվահամարում


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment