Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու տողերով․ Խաչիկ Գալստյան

«Արմավիր» ՔԿՀ- ից Խաչիկ Գալստյանը նամակ է գրել, որտեղ ասվում է․

«Արմավիր» ՔԿՀ խցում բարձրաձայն ոգեւորությամբ Նարեկացի եմ կարդում: Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու հետեւյալ տողերով.

Երախտավորը տխրել է սաստիկ,

Իսկ նենգ բանսարկուն ցնծում է ուրախ.

Թախծում է գունդը հրեշտակների,

Սատանան՝ պարում լիրբ հռհռոցով.

Ողբերի մեջ է զորքը վերնական,

Ստորինները բերկրում են զվարթ.

Մահ տարածողի մթերանոցը լցված է բերքով,

… Զվարճանում է նեռը նենգաբար,

Գոռոզի ժանգն է ժամանել ժանտիս»:

Leave a comment