Մահացած զինվորներից մեկն իմ ուսանողն էր. փորձագետը խոսել է բանակում տիրող վիճակի մասին

https://arm.sputniknews.ru/20260813/mahacats-zinvvorneric-mekn-im-usanvoghn-er-pvordzagety-khvosel-e-banakum-tirvogh-vitshaki-masin-105748335.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1294/01/12940172_396:0:1600:903_1920x0_80_0_0_6ac4401c4b28e510c7cb90c39d195e6d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բանակ, զինված ուժեր, զինվորական, սպանություն, ինքնասպանություն, հայաստան

բանակ, զինված ուժեր, զինվորական, սպանություն, ինքնասպանություն, հայաստան

Բաժանորդագրվել

Միջանձնային հարաբերությունների կարգավորման համար, մեր զրուցակցի համոզմամբ, բանակում հոգեբանների կարիք կա, հատկապես, որ այդ գործառույթն իր վրա վերցրած գնդերեցների ինստիտուտը իշխանությունը հանել է բանակից։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Բանակում ողբերգական միջադեպերը ոչ թե բացառություն են, այլ արդեն դարձել են վիճակագրություն. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը։

Օգոստոսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մահվան մասին` նշելով, որ դիակը հայտնաբերվել է հրազենային վնասվածքով: Ավելի ուշ, պատասխանելով լրագրողների հարցերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ առավոտյան իրադրությունը քննարկել է պաշտպանության նախարարի հետ, և որ առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ այն մարմիններում, որոնք անմիջապես պատասխանատու են այդ խնդրի համար: Այս հայտարարությանը գրեթե անմիջապես հետևեց ռազմական ոստիկանության պետի հրաժարականի մասին տեղեկությունը։

Ռազմական փորձագետի կարծիքով` խնդիրը համակարգային է։ Բայց իշխանությունը պետք է ոչ թե վերահսկողությունն ուժեղացնի, այլ բարոյահոգեբանական դաստիարակությունը։

«Վերահսկողությունն ուժեղացնելը վատ բան չէ, բայց պետք է նաև ուժեղացնել այն հատվածը, որի շնորհիվ այդ միջադեպերը հնարավոր կլինի կանխել։ Ոչ թե միջադեպը տեղի ունենա, հետո նոր սկսեն ուժեղացնել հսկողությունն ու վերահսկողությունը, ինչն արդեն ուշացած է»,– ասում է Սարոյանը։

Նա արձանագրում է, որ այս զինվորի մահվան դեպքն վերջին մեկ ամսում տեղի ունեցած արդեն 2-րդ դեպքն է։ Առաջին զինվորը, որի մահը նախաքննությունը որակել է որպես ինքնասպանություն, իր ուսանողն է եղել։

Ռազմական փորձագետը մտահոգիչ է համարում նաև այն հանգամանքը, որ չնայած միջադեպերի բազմազանությանը, դրանց իրավական ձևակերպումը գրեթե միշտ նույնն է` ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել։

«Լավ, պետությունը, իշխանությունը, պատասխանատուները ի՞նչ են արել և ի՞նչ են անում, որպեսզի կանխեն նման անդառնալի դեպքերը բանակում։ Բարոյական կողմից եթե նայենք, ծնողը 18 – 20 տարի մեծացնում է իր երեխային, ուղարկում է բանակ։ Բանակում այդ ի՞նչ համակարգային գործողություններ են արվում, որ զինվորը չի կարողանում 2 կամ 1.5 տարի ծառայել ու վերադառնալ։ Այսինքն՝ գործ ունենք համակարգային բարքերի, թերացումների հետ։ Որոշ առումով ինչ-որ բան ուզում են նախաձեռնել, բայց նախաձեռնում ու տապալում են։ Իսկ բանակում տեղի ունեցող ցանկացած միջադեպի անմիջական պատասխանատուն պաշտպանական գերատեսչություն է, այլ որ թե ռազմական ոստիկանությունում ստեղծված նոր ստորաբաժանումը, որը պետք է զբաղվի զինվորների բարոյահոգեբանական վիճակի ուսումնասիրությամբ ու միջադեպերի կանխմամբ»,– ասում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով վարչապետի ազդարարած կադրային փոփոխություններին` Սարոյանը նկատում է, որ քարոզչական նպատակով կարող է շատ բան ասվի, բայց իրականում հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։

«Մենք չենք կարող ամեն ինչ բարդել միայն մի կառույցի վրա։ Սա համակարգային թերացումների խնդիր է`ռազմական ոստիկանություն, պաշտպանության նախարարություն, պաշտպանական կորպուսը` իր հրամանատարական անձնակազմով, դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալները, հրամանատարները, դրանցով զբաղվող պատասխանատուները պետք է աշխատեն զինվորի դաստիարակչական աշխատանքների գծով, զինվորի բարոյահոգեբանական վիճակի բարձրացման, զինվորին վատ կենցաղից կտրելու, շեղված վարքից հետ պահելու ուղղությամբ։ Հենց իշխանությունն է նշում, որ բանակում վիճակախաղով տարվելու դեպքերի, պարտքեր կուտակելու մասին և այլն։ Այդպիսի շեղված վարքը պետք է բանակում բացառվի»,– ասում է փորձագետը։

Միջանձնային հարաբերությունների կարգավորման համար, մեր զրուցակցի համոզմամբ, բանակում հոգեբանների կարիք կա, հատկապես, որ այդ գործառույթն իր վրա վերցրած գնդերեցների ինստիտուտը իշխանությունը հանել է բանակից։ Դրա հետևանքները, Վահագն Սարոյանը կարծիքով, արդեն տեսանելի են։

Նշենք, որ պաշտոնական տվյալներով` օգոստոսի 13-ին գրանցված զինծառայողի մահվան դեպքը 2026թ–ի ընթացքում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած արդեն 9-րդ դեպքն է:

Leave a comment