https://arm.sputniknews.ru/20260813/erevanum-11-ynkerutjun-e-tuganvel-shinhraparaknerum-pvoshu-artanetumneri-hamar-105749378.html
Երևանում 11 ընկերություն է տուգանվել շինհրապարակներում փոշու արտանետումների համար
Երևանում 11 ընկերություն է տուգանվել շինհրապարակներում փոշու արտանետումների համար
Sputnik Արմենիա
Տեսչական մարմնից հայտնում են, որ վերահսկողական միջոցառումները շարունակվում են։ 13.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-13T19:14+0400
2026-08-13T19:14+0400
2026-08-13T19:14+0400
հայաստան
երևան
խախտում
տուգանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/13/72440506_0:0:1601:901_1920x0_80_0_0_b16879468191715bfaa6d17961513edb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Երևանում 11 ընկերություն և 1 ձեռնարկատեր է տուգանվել շինարարական հրապարակներում փոշու արտանետումների համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ)։ԲԸՏՄ-ն հուլիսի 27-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում վերահսկողական միջոցառումներ է իրականացրել օդի աղտոտվածության կանխարգելման, շինհրապարակներում փոշու արտանետումների նվազեցման, ինչպես նաև քաղաքացիների ահազանգերի հիման վրա։Պարզվել է, որ «Մետտա Գրուպ» ՍՊԸ–ն, անհատ ձեռնարակտեր Արա Լևոնի Տեր-Մինասյանը, «Պոստեռում» ՍՊԸ–ն, «ՄԼ մայնինգ» ՍՊԸ–ն, «ԱՎԱ հոլդինգ 2017» ՍՊԸ–ն, «ՎԲ կոնստրաքշն» ՍՊԸ–ն, «360 Պանորամա» ՍՊԸ–ն, «Պրետոր» ՍՊԸ–ն, «Բիդեք» ՍՊԸ–ն, «Բիպլան» ՍՊԸ–ն, «ՕՐԴ Դևելոփմենթ» ՍՊԸ–ն և «Զեյթուն սառցարան» ԲԲԸ–ն խախտել են մթնոլորտային օդի պահպանության նորմերը։Տնտեսավարողների նկատմամբ նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1 միլիոն 700 հազար դրամ։Արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ, և իրավախախտների նկատմամբ կիրառվել են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։Միջոցառումները շարունակվում են։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/13/72440506_80:0:1504:1068_1920x0_80_0_0_116b87d566449ea2159bee3747c556cd.jpg.webp
հայաստան, երևան, խախտում, տուգանք
հայաստան, երևան, խախտում, տուգանք
Տեսչական մարմնից հայտնում են, որ վերահսկողական միջոցառումները շարունակվում են։
ԲԸՏՄ-ն հուլիսի 27-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում վերահսկողական միջոցառումներ է իրականացրել օդի աղտոտվածության կանխարգելման, շինհրապարակներում փոշու արտանետումների նվազեցման, ինչպես նաև քաղաքացիների ահազանգերի հիման վրա։
Պարզվել է, որ «Մետտա Գրուպ» ՍՊԸ–ն, անհատ ձեռնարակտեր Արա Լևոնի Տեր-Մինասյանը, «Պոստեռում» ՍՊԸ–ն, «ՄԼ մայնինգ» ՍՊԸ–ն, «ԱՎԱ հոլդինգ 2017» ՍՊԸ–ն, «ՎԲ կոնստրաքշն» ՍՊԸ–ն, «360 Պանորամա» ՍՊԸ–ն, «Պրետոր» ՍՊԸ–ն, «Բիդեք» ՍՊԸ–ն, «Բիպլան» ՍՊԸ–ն, «ՕՐԴ Դևելոփմենթ» ՍՊԸ–ն և «Զեյթուն սառցարան» ԲԲԸ–ն խախտել են մթնոլորտային օդի պահպանության նորմերը։
«Հղկման աշխատանքների ընթացքում չեն օգտագործվել փոշու արտանետումները բացառող սարքեր, օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինհրապարակները պարբերաբար չեն ջրվել, առկա ավազի կույտերը չեն եղել ծածկված անթափանց ծածկոցով, բացակայել են ցանկապատումները»,– ասված է հաղորդագրությունում։
Տնտեսավարողների նկատմամբ նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1 միլիոն 700 հազար դրամ։
Արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ, և իրավախախտների նկատմամբ կիրառվել են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։
Միջոցառումները շարունակվում են։