ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը, այսօր ազատման դիմում է գրել այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՌՈ-ում կադրային փոփոխությունների մասին բանակում հերթական մահվան մասին տեղեկությունը մեկնաբանելիս։
Աշոտ Զաքարյանը ՀՀ ՊՆ ՌՈ պետ է նշանակվել 2020 թ-ի օգոստոսին՝ մինչ այդ զբաղեցնելով Երևանի ՌՈ կայազորի պետի պաշտոնը։ Վերջինիս նշանակման հարցում բավական մեծ դերակատարություն է ունեցել ՔՊ-ից պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ում մտերիմն է Զաքարյանը։
Աշոտ Զաքարյանը ՌՈ երկարամյա ծառայող է, Գյումրիի «Կումայրի» ջոկատի նախկին հրամանատարը։