https://arm.sputniknews.ru/20260813/orhnvats-khaghvogh-haci-tses-ev-azgajin-taraz-hvogevvorn-u-etniky-kmiavvorven-eraz-ajgum-105617456.html
Օրհնված խաղող, հացի ծես և ազգային տարազ. հոգևորն ու էթնիկը կմիավորվեն «Երազ» այգում
Օրհնված խաղող, հացի ծես և ազգային տարազ. հոգևորն ու էթնիկը կմիավորվեն «Երազ» այգում
Sputnik Արմենիա
«Տարազ Ֆեստ» փառատոնի համակարգող Ալլա Պողոսյանը և կազմակերպիչ Նարե Զաքարյանը «Ուրիշ նորություններ» հաղորդման շրջանակում ներկայացրել են արդեն ավանդական դարձած… 13.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-13T18:19+0400
2026-08-13T18:19+0400
2026-08-13T18:19+0400
տեսանյութեր
տարազ
փառատոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0a/105593499_0:0:1920:1080_1920x0_80_0_0_58c9fabaaa8e10fab76afe2ca7853fb0.jpg.webp
Փառատոնն անցկացվելու է օգոստոսի 16-ին «Երազ» այգում՝ միահյուսվելով հոգևոր կարևորագույն տոներից մեկի՝ Աստվածամոր Վերափոխման (Խաղողօրհնեքի) հետ։«Թե՛ «Տարազ Ֆեստը», թե՛ Աստվածամոր Վերափոխման տոնը մեզ համար շատ կարևոր են։ Այս հոգևոր տոնը մեր հեղինակային և կարևորագույն ծրագրերից մեկի հետ կապելը մեծ պատիվ է», – նշում է Ալլա Պողոսյանը։Փառատոնը, որը «Տերյան» մշակութային կենտրոնի հեղինակային ու առանցքային նախագծերից է, այս տարի մեկնարկելու է ժամը 18:00-ին. այգում կկատարվի խաղողօրհնության սրբազան կարգը, որին կհաջորդի հացի ծեսի թատերականացված բեմականացումը՝ «Նավակատիկ» մշակութային կենտրոնի և «Մասունք» ազգային երգի-պարի համույթի կատարմամբ: Հյուրերը հնարավորություն կունենան մասնակցելու թաղիքագործության, կարպետագործության, կերամիկայի նկարչության, գլխազարդերի պատրաստման, ինչպես նաև դաջազարդման անվճար վարպետաց դասերին, ցանկության դեպքում կլուսանկարվեն ավանդական տարազներով հատուկ ֆոտոզոնայում, ժամը 19:30-ին շուրջպար կլինի, իսկ երեկոն ժամը 21:00-ին կեզրափակի «Ethno Colors» խումբը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0a/105593499_167:0:1607:1080_1920x0_80_0_0_5749dd718b9fc0b7c2550c25a0d91b64.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տարազ, փառատոն, видео
տեսանյութեր, տարազ, փառատոն, видео
Բաժանորդագրվել
«Տարազ Ֆեստ» փառատոնի համակարգող Ալլա Պողոսյանը և կազմակերպիչ Նարե Զաքարյանը «Ուրիշ նորություններ» հաղորդման շրջանակում ներկայացրել են արդեն ավանդական դարձած փառատոնի այս տարվա հագեցած ծրագիրը։
Փառատոնն անցկացվելու է օգոստոսի 16-ին «Երազ» այգում՝ միահյուսվելով հոգևոր կարևորագույն տոներից մեկի՝ Աստվածամոր Վերափոխման (Խաղողօրհնեքի) հետ։
«Թե՛ «Տարազ Ֆեստը», թե՛ Աստվածամոր Վերափոխման տոնը մեզ համար շատ կարևոր են։ Այս հոգևոր տոնը մեր հեղինակային և կարևորագույն ծրագրերից մեկի հետ կապելը մեծ պատիվ է», – նշում է Ալլա Պողոսյանը։
Միջոցառման գլխավոր իրադարձություններից է լինելու ազգային հավաքածուների և էթնո-նորաձևության 6 ցուցադրությունները, որտեղ Տերյան կենտրոնի և «ՏարազԱրտ» բրենդի կողքին իրենց աշխատանքները կներկայացնեն նաև կենտրոնում կրթված երիտասարդ դիզայներները:
«Մեր մշակույթն է, մեր արյան մեջ է։ Քանի որ էթնո-բրենդերի միջոցով ավանդական հագուստի տարրերը դարձել են ավելի արդի, կրելի ու ժամանակակից, ինչո՞ւ չկրել մերը առօրյայում», – ասում է Նարե Զաքարյանը։
Փառատոնը, որը «Տերյան» մշակութային կենտրոնի հեղինակային ու առանցքային նախագծերից է, այս տարի մեկնարկելու է ժամը 18:00-ին. այգում կկատարվի խաղողօրհնության սրբազան կարգը, որին կհաջորդի հացի ծեսի թատերականացված բեմականացումը՝ «Նավակատիկ» մշակութային կենտրոնի և «Մասունք» ազգային երգի-պարի համույթի կատարմամբ: Հյուրերը հնարավորություն կունենան մասնակցելու թաղիքագործության, կարպետագործության, կերամիկայի նկարչության, գլխազարդերի պատրաստման, ինչպես նաև դաջազարդման անվճար վարպետաց դասերին, ցանկության դեպքում կլուսանկարվեն ավանդական տարազներով հատուկ ֆոտոզոնայում, ժամը 19:30-ին շուրջպար կլինի, իսկ երեկոն ժամը 21:00-ին կեզրափակի «Ethno Colors» խումբը: