Օրինակ կա՞, որ եկեղեցին հողն օգտագործել է ոչ նպատակային. փոխնախարարի պատասխանը

https://arm.sputniknews.ru/20260210/orinak-ka-vor-ekeghecin-hvoghn-ogtagvortsel-e-voch-npatakajin-pvokhnakharari-pataskhany-98657697.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1c/96323783_0:0:1600:1200_1920x0_80_0_0_df0385d1b0c605b1bc41ce995629107f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, եկեղեցի, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), հող, ասատուր վարդանյան, արթուր խաչատրյան

հայաստան, եկեղեցի, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), հող, ասատուր վարդանյան, արթուր խաչատրյան

Բաժանորդագրվել

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ ՀՀ վարելահողերի 50 տոկոսն օգտագործվում է ոչ նպատակային:

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածքներ չտրամադրելու նախագծի նպատակը պետական և համայնքային գույքի արդյունավետ օգտագործումն է։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը` ներկայացնելով ՀՀ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն՝ պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը կարող են անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել Հայաստանյայց առաքելական եկեղեցուն (ՀԱԵ)՝ եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման նպատակով։ Օրենքի նոր նախագիծն առաջարկում է հողերը ՀԱԵ–ին տրամադրել միայն օգտագործման իրավունքով։

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ պետության իրականացրած քաղաքականությունն ուղղված է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքերի նպատակային և արդյունավետ օգտագործմանը»,- հայտարարեց փոխնախարարը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ինչ օրինակ կա, երբ Հայ առաքելական եկեղեցին իրեն հատկացված հողն օգտագործել է ոչ նպատակային:

«Մենք քաղաքում քայլելիս տեսնում ենք բազմաթիվ հողեր, որոնք նպատակային չեն օգտագործվում: Օրինակ՝ գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք չեն մշակվում. ՀՀ վարելահողերի 50 տոկոսը չի օգտագործվում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ փոխնախարարը պետք է հստակեցնի՝ եկեղեցին պարզապես չի՞ օգտագործել հողը, թե՞ այն օգտագործել է ոչ նպատակային:

Փոխնախարարը վստահեցրեց, որ նման դեպք կա Լոռու մարզկենտրոն Վանաձորում, որտեղ հողը պարզապես չի օգտագործվել:

Leave a comment