https://arm.sputniknews.ru/20260813/akademiakan-qaghaqi-taratsqum-15-hazar-tarva-bnakavajri-hetqer-en-hajtnabervel-105746336.html
Ակադեմիական քաղաքի տարածքում 15 հազար տարվա բնակավայրի հետքեր են հայտնաբերվել
Ակադեմիական քաղաքի տարածքում 15 հազար տարվա բնակավայրի հետքեր են հայտնաբերվել
Sputnik Արմենիա
Պեղումների արդյունքում բացվել են մի քանի կլոր հատակագծով կացարաններ, որոնք ունեն 2-ից մինչև 5 մ տրամագծեր և կավածեփ հատակ։ 13.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-13T17:52+0400
2026-08-13T17:52+0400
2026-08-13T17:52+0400
հայաստան
ակադեմիական քաղաք
պեղումներ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105746166_0:0:1920:1080_1920x0_80_0_0_5c111612373e0e625190cd0bf1c2eb0e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ակադեմիական քաղաքը դեռ ապագայի ծրագիր է, բայց դրա համար նախատեսված վայրում մոտ 15 հազար տարվա պատմություն ունեցող բնակավայրի հետքեր են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Հանրային ռադիոն։Թեև պեղումները սկսվել են 2025 թվականից, սակայն բնակատեղին նորահայտ չէ․ հնագետ Հակոբ Սիմոնյանն այն հայտնաբերել է դեռ անցած դարի 80-ականներին։ Տասնամյակներ անց հնագետները վերսկսել են ուսումնասիրությունը։Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը պատրաստվում է ակադեմիական քաղաք կառուցել և այնտեղ տեղափոխել բուհերն ու գիտական համալսարանները` դրանք հավաքելով մեկ հարթակում։Ակադեմիական քաղաքի համար հատկացվել է Երևանի 17-րդ թաղամասն ու «Հայֆիլմի» տարածքը։ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ակադեմիական քաղաքը կունենա երկաթուղային կայարան ու տրամվայի հատուկ գծեր։ Առաջին փուլում, երկաթուղային կայարանից բացի, կնախագծվի ակադեմիական քաղաքի ստադիոնն ու բազմաֆունկցիոնալ համերգասրահը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105746166_414:0:1854:1080_1920x0_80_0_0_815e960ed3a1ebd61d6377797186a1be.jpg.webp
հայաստան, ակադեմիական քաղաք, պեղումներ, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, ակադեմիական քաղաք, պեղումներ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Պեղումների արդյունքում բացվել են մի քանի կլոր հատակագծով կացարաններ, որոնք ունեն 2-ից մինչև 5 մ տրամագծեր և կավածեփ հատակ։
Թեև պեղումները սկսվել են 2025 թվականից, սակայն բնակատեղին նորահայտ չէ․ հնագետ Հակոբ Սիմոնյանն այն հայտնաբերել է դեռ անցած դարի 80-ականներին։ Տասնամյակներ անց հնագետները վերսկսել են ուսումնասիրությունը։
«Այս տարվա պեղումներին հատկացրել ենք բլրի հարավային լանջի և ստորոտի հատվածը։ Պեղել ենք առայժմ մոտ 500 մ² մակերեսով տարածք, այստեղ բացվել են մի քանի կլոր հատակագծով կացարաններ, որոնք ունեն 2-ից մինչև 5 մ տրամագծեր և կավածեփ հատակ։ Քարածեփ սենյակների թիվը 42 է՝ անցյալ և այս տարվա պեղումների արդյունքում։ Հիմնական կարևոր կառույցը մեր կողմից անվանակոչված «հասարակական» մեծ կառույցն է, այստեղ հստակ տեսնում եք աղեղնաձև շարվածքը՝ միջին և խոշոր չափի քարերով կառուցված, բացվել է կավածեփ հատակը, իսկ բուն կառույցն ունի ավելի քան 17 մ տրամագիծ»,– պատմել է հնագետ Կարեն Ծերեցյանը։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը պատրաստվում է ակադեմիական քաղաք կառուցել և այնտեղ տեղափոխել բուհերն ու գիտական համալսարանները` դրանք հավաքելով մեկ հարթակում։