Սուպերհամակարգիչը գնահատել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» չեմպիոնության շանսերը

Opta վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը գնահատել է Իսպանիայի Լա լիգայի նոր մրցաշրջանում թիմերի չեմպիոնական շանսերը։

Տիտղոսը նվաճելու գլխավոր հավակնորդ է համարվում գործող չեմպիոն «Բարսելոնան»։ Կատալոնական ակումբի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 45,2 տոկոս։

Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալն» է, որի չեմպիոնության հավանականությունը 32,3 տոկոս է։ Եռյակը եզրափակում է Մադրիդի «Աթլետիկոն»՝ 8,4 տոկոս։

Իսպանիայի առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 15-ին։

Leave a comment