Արշակ Կորյանը նոր ակումբ ունի

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արշակ Կորյանը դարձել է «ԲՄԱ-Խաբարովսկի» ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

31-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է միացել Խաբարովսկի թիմին, որը հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում:

2025 թվականից Կորյանը հանդես էր գալիս Մոսկվայի «Ռոդինայում», որի կազմում նախորդ մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի Առաջին լիգայի չեմպիոն։ 2020-2021 թվականներին կիսապաշտպանը 5 հանդիպման է մանսկացել Հայաստանի հավաքականի կազմում: Կորյանը խաղացել է նաև Ռուսաստանի Մ-16, Մ-17, Մ-18, Մ-19 և Մ-21 հավաքականներում:

Leave a comment