Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Երեւանի քաղաքապետարանը հայտնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով օգոստոսի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սայաթ-Նովայի պողոտայում, մասնավորապես` Սայաթ-Նովա 12 հասցեին հարակից հասարակական տրանսպորտի կանգառի կետից մինչև Սայաթ-Նովայի պողոտա – Նալբանդյան փողոցի խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի: