Էդգար Ղազարյանը հեռացավ ԱԺ-ից, հարցերի հրաժարվեց պատասխանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

13.08.2026 | 16:56

Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից հետո Էդգար Ղազարյանը հեռացել է խորհրդարանի շենքից՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին։

Ղազարյանը խնդրել է այս անգամ հարցեր չտալ․«Չի եղել դեպք, որ ես ձեզ հարգալից վերաբերմունք ցույց չտամ, չկանգնեմ և ձեր հարցերին չպատասխանեմ։ Խնդրում եմ այս մի դեպքը թողեք ինձ։ Խնդրում եմ այսօր ինձ ոչ մի հարց չտալ»։

Իշխանական պատգամավորների կողմից ներողություն խնդրելու պահանջի վերաբերյալ հարցերին Ղազարյանը չի պատասխանել՝ նշելով միայն, որ շտապում է հանդիպման։

Անդրադառնալով հաջորդ օրվա նիստին մասնակցելու հնարավորությանը՝ Ղազարյանը հավելել է․ «Նիստ է, դե նիստին պատգամավորները գալիս են։ Բոլոր պատգամավորները պետք է մասնակցեն Ազգային ժողովի աշխատանքներին»,- եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment