ՌԴ–ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենով բեռնված 20 վագոն

Բաժանորդագրվել

Ադրբեջանական կողմի տվյալներով՝ Ռուսաստանից Ադրբեջան տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ավելի քան 39 հազար տոննա հացահատիկ:

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 1400 տոննա ցորեն։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այսօր Բալաջարի կայարանից 20 վագոն է ուղղվել դեպի Բեյուկ Քեսիկ:

Նշվում է, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանից Ադրբեջան տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ավելի քան 39 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 67 հազար տոննա փայտ:

Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք, շուրջ 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 բենզին:

Leave a comment