Փրկարարները Սիսիանում օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին և տեղափոխել անվտանգ վայր


Օգոստոսի 11-ի երեկոյան Սիսիան քաղաքում փրկարարների արագ արձագանքի արդյունքում կիսակառույց շինության վրա հայտնված երեխաներն անվտանգ և ապահով վայր են տեղափոխվել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:


 


Ժամը 19․29-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցի հարակից տարածքում գտնվող կիսակառույց շինության վրա երեխաներ են բարձրացել և չեն կարողանում ինքնուրույն իջնել։


 


Ահազանգը ստանալուն պես օպերատիվորեն դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։


 


 


Փրկարարները գնահատել են իրավիճակը, մոտեցել երեխաներին և, ապահովելով նրանց անվտանգությունը, իջեցրել են վտանգավոր տարածքից։


 


Հրշեջ-փրկարարները քաղաքացիների կյանքն ու անվտանգությունն ապահովելու հանձնառությամբ շարունակում են շուրջօրյա ծառայությունը:

Դիտումների քանակ1

Leave a comment