Թուրքիայում զբոսանավի վրա խոշոր հրդեհ է բռնկվել

Բաժանորդագրվել

Նավում կային 115 ուղևոր, այդ թվում՝ երեխաներ։

Թուրքիայի Ֆեթհիյե քաղաքում զբոսաշրջիկներով նավ է այրվել։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է խոհանոցում և արագ տարածվել ամբողջ նավով:

Նավում կային 115 ուղևորներ, այդ թվում՝ երեխաներ։ Մարդիկ փրկվել են կրակից՝ նետվելով ջուրը։

Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։ Տուժածների մասին տվյալներ առայժմ չեն հաղորդվում։

Leave a comment