https://arm.sputniknews.ru/20260813/vardzi-ajakcutjun-stacvogh-arcakhcinery-petq-e-hrazharven-bnakaranajin-tsragric-105738553.html
Վարձի աջակցություն ստացող արցախցիները պետք է հրաժարվեն բնակարանային ծրագրից
Վարձի աջակցություն ստացող արցախցիները պետք է հրաժարվեն բնակարանային ծրագրից
Sputnik Արմենիա
Հրաժարումը պետք է ձևակերպվի գրավոր հայտարարությամբ և կցվի վարձավճարի աջակցության դիմումին։ 13.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-13T15:02+0400
2026-08-13T15:02+0400
2026-08-13T15:07+0400
բռնի տեղահանված
արցախ
բնակարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1e/66720878_0:0:1341:754_1920x0_80_0_0_f601f5fc2b3997635e843dd04ef848fe.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված ընտանիքները պետք է հրաժարվեն բնակարանային ծրագրից վարձակալության աջակցություն ստանալու համար։ Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց Ղարաբաղից տեղահանված առանձին ընտանիքներին կացարանի վարձավճարի մասնակի փոխհատուցման տրամադրման պայմաններում։Ըստ կառավարության` փոփոխության պատճառը երկու պետական աջակցության ծրագրերի հնարավոր վերածածկը բացառելն է։Գործող կարգավորման համաձայն` վարձավճարի մասնակի փոխհատուցման շահառու կարող են լինել նաև 1-3 անդամից բաղկացած ընտանիքները, որոնց որևէ անդամ բնակարանային ծրագրով հավաստագիր չի ստացել կամ նախկինում ստացած հավաստագիրը չեղարկել է։ Սակայն հավաստագրի չեղարկումը վերջնական հրաժարում չի նշանակում, քանի որ գործող կարգով այն չեղարկած շահառուն կարող է կրկին դիմել բնակարանային ծրագրին։Հենց այս հնարավորությունն էլ կառավարությունն առաջարկում է սահմանափակել վարձակալության աջակցություն ստացողների համար․ եթե ընտանիքն ընտրում է վարձավճարի մասնակի փոխհատուցումը, պետք է հայտարարի, որ հրաժարվում է բնակարանային ծրագրից օգտվելու իրավունքից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1e/66720878_0:0:1273:955_1920x0_80_0_0_f5d18139e47322384d28ebe610406d5b.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բռնի տեղահանված, արցախ, բնակարան
բռնի տեղահանված, արցախ, բնակարան
15:02 13.08.2026 (Թարմացված է: 15:07 13.08.2026)
Բաժանորդագրվել
Հրաժարումը պետք է ձևակերպվի գրավոր հայտարարությամբ և կցվի վարձավճարի աջակցության դիմումին։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված ընտանիքները պետք է հրաժարվեն բնակարանային ծրագրից վարձակալության աջակցություն ստանալու համար։ Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց Ղարաբաղից տեղահանված առանձին ընտանիքներին կացարանի վարձավճարի մասնակի փոխհատուցման տրամադրման պայմաններում։
Նախագծի համաձայն՝ վարձակալության աջակցության շահառու դառնալու համար ընտանիքը պետք է հրաժարվի բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից։ Հրաժարումը պետք է ձևակերպվի գրավոր հայտարարությամբ և կցվի վարձավճարի աջակցության դիմումին։
Ըստ կառավարության` փոփոխության պատճառը երկու պետական աջակցության ծրագրերի հնարավոր վերածածկը բացառելն է։
Գործող կարգավորման համաձայն` վարձավճարի մասնակի փոխհատուցման շահառու կարող են լինել նաև 1-3 անդամից բաղկացած ընտանիքները, որոնց որևէ անդամ բնակարանային ծրագրով հավաստագիր չի ստացել կամ նախկինում ստացած հավաստագիրը չեղարկել է։ Սակայն հավաստագրի չեղարկումը վերջնական հրաժարում չի նշանակում, քանի որ գործող կարգով այն չեղարկած շահառուն կարող է կրկին դիմել բնակարանային ծրագրին։
Հենց այս հնարավորությունն էլ կառավարությունն առաջարկում է սահմանափակել վարձակալության աջակցություն ստացողների համար․ եթե ընտանիքն ընտրում է վարձավճարի մասնակի փոխհատուցումը, պետք է հայտարարի, որ հրաժարվում է բնակարանային ծրագրից օգտվելու իրավունքից։