Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները (ՎԻԴԵՈ)

Ակբա Ֆեդերացիան ամփոփել է 2025 թվականի գործունեությունը՝ նպաստելով Հայաստանում նորարարական գյուղատնտեսության զարգացմանը, ոլորտի մրցունակության բարձրացմանն ու համայնքների հզորացմանը


ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Ակբա Ֆեդերացիան ամփոփել է 2025 թվականի գործունեությունը՝ նպաստելով Հայաստանում նորարարական գյուղատնտեսության զարգացմանը, ոլորտի մրցունակության բարձրացմանն ու համայնքների հզորացմանը։


2025 թվականի առանցքային ցուցանիշները

  • Գիտելիք և կրթություն։ Գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների համար կազմակերպվել է 24 մասնագիտական դասընթաց (372 մասնակից, միջին տարիքը՝ 45)։ Իսկ 2022–2025թթ. ընթացքում դասընթացներին մասնակցել է շուրջ 800 շահառու։ Թեմաներն ընդգրկել են բարձրարժեք մշակաբույսերի աճեցումից և մեղվաբուծությունից մինչև հյուրատնային բիզնես։

  • Փորձի փոխանակում։ Գյուղատնտեսության ոլորտում հաջողության կարևոր նախապայմաններից է առաջատար փորձի ուսումնասիրությունը։ Իրականացվել է 8 խմբային այցելություն (113 մասնակից)։ Ընդհանուր առմամբ, 2023–2025թթ. կազմակերպվել է 41 այցելություն (շուրջ 285 մասնակից)։ Այցելություններն իրականացվել են Հայաստանի մի քանի առաջատար գյուղատնտեսական կազմակերպություններում։

  • Startup-ների աջակցություն։ Ֆինանսավորվել է 10 նոր Startup։ Ծրագրի մեկնարկից ի վեր աջակցություն է ստացել 72 Startup։ Startup-ների հետ իրականացված աշխատանքների արդյունքում նրանց 73%-ն արդեն գրանցվել է որպես բիզնես։
  • Համայնքների զարգացում։ Ակբա Ֆեդերացիան աջակցել է համայնքային զարգացման նախաձեռնություններին՝ խրախուսելով տեղական գաղափարների իրականացումը։ Ստացված 95 հայտից ընտրվել և ֆինանսավորվել է գյուղական տուրիզմի 5 նոր ծրագիր։

  • Աջակցություն գինեգործության զարգացմանն ու արտահանմանը։ GIZ-ի և Հայաստանի գինու հիմնադրամի հետ համագործակցությամբ գործարկվել է Winesofarmenia.store հարթակը՝ Եվրամիության տարածքում հայկական գինիների վաճառքն ու պատվերները խթանելու համար։


2025 թվականը հաջող էր ավելի գիտելիքահեն, մրցունակ և կայուն գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ։ Ակբա Ֆեդերացիայի նպատակը մնում է անփոփոխ՝ ստեղծել հնարավորություններ, որոնք զարգացնում են համայնքներն ու գյուղական մշակույթը Հայաստանի ամբողջ տարածքում։


Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին:


Մանրամասն՝ տեսանյութում




Leave a comment