Արմեն Գրիգորյանը հակված է դադար վերցնել. Փաշինյանը` դեսպան նշանակելու տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

13.08.2026 | 14:35

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանն այս փուլում նախընտրում է դադար վերցնել պետական աշխատանքից: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արմեն Գրիգորյանին դեսպան նշանակելու վերաբերյալ շրջանառվող լուրերին:

Վարչապետի փոխանցմամբ՝ ինքն անձամբ առաջարկել է Գրիգորյանին աշխատանքի անցնել Վարչապետի աշխատակազմում և ցանկացել է, որ նա ներգրավված մնա պետական համակարգում։

«Ես իրեն աշխատանք եմ առաջարկել Վարչապետի աշխատակազմում, բայց պարոն Գրիգորյանը պետական աշխատանքում այս փուլում նախընտրում է դադար վերցնել, ինչին ես ըմբռնումով և հարգանքով եմ վերաբերվում»,- նշել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment