Լուիս Էնրիկեն եվրագավաթներում տիտղոսներով հավասարվել է Ֆերգյուսոնին ու Տրապատոնիին

Չեմպիոնների լիգայի գավաթակիր ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարիերայում երրորդ անգամ դարձել է Եվրոպայի Սուպերգավաթի հաղթող:

Դա իսպանացի մասնագետի 6-րդ տիտղոսն էր եվրագավաթներում: Այդ ցուցանիշով 56-ամյա մարզիչը հավասարվել է շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնին ու իտալացի Ջովանի Տրապատոնիին, որոնց հետ կիսում է երրորդ տեղը, հաղորդում է MisterChip-ը:

Եվրագավաթներում Լուիս Էնրիկեից ավելի շատ տիտղոս ունեն միայն իսպանացի Խոսեպ Գվարդիոլան (7 տիտղոս) ու իտալացի Կառլո Անչելոտին (10 տիտղոս):

Լուիս Էնրիկեն հաղթել է եվրագավաթային բոլոր եզրափակիչներում, որոնց մասնակցել է: Եվրոպայի Սուպերգավաթում նա 2015-ին հաղթել էր նաև «Բարսելոնայի» հետ, իսկ անցյալ տարի՝ ՊՍԺ-ի հետ:

Leave a comment