Քաղաքականություն
13.08.2026 | 14:00
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը մտահոգություն հայտնեց, որ TRIPP նախագծի մանրամասների մասին հասարակությունը տեղեկանում է հիմնականում օտար աղբյուրներից։ Նա հարց բարձրացրեց, թե արդյոք Հայաստանը պահպանում է լիարժեք ինքնիշխանությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ հատուկ կառավարման համակարգ սահմանել։
Ի պատասխան՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանը նշեց, որ համաձայնագիրը շուտով կվավերացվի խորհրդարանում (հավանաբար սեպտեմբերին), և այնտեղ հստակ արձանագրված է Հայաստանի լիակատար իրավազորությունը։ Խոսելով հատուկ համակարգի մասին՝ նա պարզաբանեց. «Սա համակարգը արդյունավետ դարձնելն է՝ ավելի արագ և հուսալի դարձնելը… օրինակ՝ ինչպես արվում է բազմաթիվ օդանավակայաններում»։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց Դոնալդ Թրամփի հայտարարությունների մասին՝ նշելով, որ ծրագիրը չի պարունակում այն անվտանգային երաշխիքները, որոնք անհրաժեշտ են հետպատերազմյան Հայաստանին։ Բացի այդ, նա մատնանշեց Իրանի հետ հարաբերությունների ռիսկը՝ հաշվի առնելով ամերիկյան ներկայությունը տարածաշրջանում։
Սարգիս Խանդանյանը, սակայն, հակադարձեց՝ մեջբերելով համաձայնագրի 8-րդ հոդվածը. «Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանությունը և իրավազորությունը իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ… և ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայությամբ պահպանելու իրավունք»։
Ինչ վերաբերում է Թեհրանի դիրքորոշմանը, Խանդանյանը վստահեցրեց, որ կառավարությունը մանրամասն քննարկել է նախագիծն իրանցի գործընկերների հետ, և վերջին մեկ տարվա ընթացքում որևէ անհանգստություն նրանց կողմից չի հնչել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան