https://arm.sputniknews.ru/20260813/cop17-i-kazmakerpman-hamar-evs-264-mlrd-khatkacvi-erevann-el-nvor-pvoghvoc-kunena-cop17-105736691.html
COP17-ի կազմակերպման համար ևս 2,64 մլրդ կհատկացվի, Երևանն էլ նոր փողոց կունենա՝ «COP17»
COP17-ի կազմակերպման համար ևս 2,64 մլրդ կհատկացվի, Երևանն էլ նոր փողոց կունենա՝ «COP17»
Sputnik Արմենիա
COP17-ի կազմակերպման և անցկացման մասնագիտացված ծառայությունների գնումը կատարվում է մեկ անձից գնման ընթացակարգով։ 13.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-13T13:52+0400
2026-08-13T13:52+0400
2026-08-13T13:52+0400
մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29)
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105724658_0:83:1600:983_1920x0_80_0_0_d3d0bc6908f314115dad810ec3a92a29.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Կառավարության պահուստային ֆոնդից ևս 2 մլրդ 640,8 մլն դրամ կհատկացվի 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպման համար։Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նիստում։Գումարը կհատկացվի շրջակա միջավայրի նախարարությանը և կուղղվի համաժողովի Կապույտ գոտու կազմակերպչական ծառայությունների ֆինանսավորմանը։Ընդ որում՝ COP17-ի կազմակերպման և անցկացման մասնագիտացված ծառայությունների գնումը կատարվում է մեկ անձից գնման ընթացակարգով։ Կառավարությունը դեռ 2025 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ շրջակա միջավայրի նախարարությանը թույլատրել էր այդ ծառայությունները ձեռք բերել մեկ անձից։Զեկուցման ժամանկ Փաշինյանը նկատեց, որ COP17-ի անցկացման համար նոր ենթակառուցվածքներ են մշակվել։ Նրա խոսքով՝ նախապատարստական աշխատանքների ընթացքում պարզվել է, որ Հաղթանակի կամուրջն Արշակունյաց պողոտային միացնող ճանապարհ կա, որը երկար տարիներ չի գործել։ Փաշինյանի կարծիքով` այդ ճանապարհի վերականգնման արդյունքում Երևանը նոր փողոց կունենա, որը նա առաջարկեց անվանել «COP17»։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105724658_90:0:1511:1066_1920x0_80_0_0_fb68d9bbf13618e6ed3a36f42e7dd3a0.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , նիկոլ փաշինյան
մակ-ի կլիմայի փոփոխության համաժողով (cop 29) , նիկոլ փաշինյան
Բաժանորդագրվել
COP17-ի կազմակերպման և անցկացման մասնագիտացված ծառայությունների գնումը կատարվում է մեկ անձից գնման ընթացակարգով։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Կառավարության պահուստային ֆոնդից ևս 2 մլրդ 640,8 մլն դրամ կհատկացվի 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպման համար։
Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նիստում։
Գումարը կհատկացվի շրջակա միջավայրի նախարարությանը և կուղղվի համաժողովի Կապույտ գոտու կազմակերպչական ծառայությունների ֆինանսավորմանը։
Կազմակերպչական ծառայությունների համար շրջանակային պայմանագիր է կնքվել «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ի հետ։ Ընկերության հետ արդեն կնքված առանձին համաձայնագրերի ընդհանուր արժեքը այսպիսով կազմեց 3 մլրդ 513,9 մլն դրամ։ Դրանից 873,1 մլն դրամն արդեն ֆինանսավորվել է։
Ընդ որում՝ COP17-ի կազմակերպման և անցկացման մասնագիտացված ծառայությունների գնումը կատարվում է մեկ անձից գնման ընթացակարգով։ Կառավարությունը դեռ 2025 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ շրջակա միջավայրի նախարարությանը թույլատրել էր այդ ծառայությունները ձեռք բերել մեկ անձից։
Զեկուցման ժամանկ Փաշինյանը նկատեց, որ COP17-ի անցկացման համար նոր ենթակառուցվածքներ են մշակվել։ Նրա խոսքով՝ նախապատարստական աշխատանքների ընթացքում պարզվել է, որ Հաղթանակի կամուրջն Արշակունյաց պողոտային միացնող ճանապարհ կա, որը երկար տարիներ չի գործել։ Փաշինյանի կարծիքով` այդ ճանապարհի վերականգնման արդյունքում Երևանը նոր փողոց կունենա, որը նա առաջարկեց անվանել «COP17»։