ՌԴ բանակը վերահսկողության տակ է առել ԴԺՀ-ի Պետրովկա բնակավայրը

Բաժանորդագրվել

Գյուղը գրավվել է «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանման գործողությունների արդյունքում։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ՌԴ բանակը վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Պետրովկա բնակավայրը, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

Գյուղը գրավել են «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները։

Մարտական գործողությունների ընթացքում գնդի անձնակազմը կրակային պարտության է մատնել հակառակորդին, որից հետո, համակարգված ու վճռական գործելով՝ ստորաբաժանումները մտել են բնակավայրի տարածք և լիարժեք վերահսկողություն հաստատել, ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment