ԵՄ–ն ու ԵԱՏՄ–ն ՀՀ–ին պետք են այնքան ժամանակ, քանի դեռ այլընտրանք չի ձևավորվել. Փաշինյան

https://arm.sputniknews.ru/20260813/emn-u-eatmn-hhin-petq-en-ajnqan-zhamanak-qani-der-ajlyntranq-chi-dzevavvorvel-pashinjan-105736845.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105733278_0:0:1422:1066_1920x0_80_0_0_0cd45b66cfdc9424d1172a9a70ef6d75.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն

հայաստան, նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետը նշեց, որ կարող է 3–րդ նախաձեռնությունը լինել, որը ո՛չ ԵԱՏՄ–ի, ո՛չ ԵՄ–ի հետ կապ չունի։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ԵՄ–ն ու ԵԱՏՄ–ն Հայաստանին պետք են այնքան ժամանակ, քանի դեռ այլընտրանք չի ձևավորվել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արեց կառավարության նիստի հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։

«ԵՄ–ն ու ԵԱՏՄ–ն Հայաստանին հավասարապես պետք են այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ իշխանություններն այլընտրանքների ձևակերպման հետ կապված իրենց հանձնառությունը կատարած չեն լինի, և մեր ժողովուրդը չի կարողանա ընտրություն կատարել։ Սակայն այլ ընտրություն էլ կա` կարող է 3–րդ նախաձեռնությունը լինել, որը ո՛չ ԵԱՏՄ–ի, ո՛չ ԵՄ–ի հետ կապ չունի։ Իսկ ո՞վ է ասել, որ բոլորը պարտադիր ինչ-որ տեղում պետք է լինեն»,– ասաց նա։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից կամ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելուց հետո որևէ փոփոխություններ տեսնում է հայկական ապրանքների արտահանման հարցում։

«Ո՛չ, չեմ տեսնում»,– կարճ պատասխանեց նա։

Նշենք, որ օգոստոսի 7-ին Ղրղզստանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանն այս պահին չի կարող ընտրություն կատարել ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև։ Նրա խոսքով` հանրաքվեի անցկացումը կլինի անբովանդակ և կնշանակի, որ իշխանությունը քաղաքացիներից ակնկալում է մի հարցի պատասխան, որն այս պահին գոյություն չունի։

Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։

Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:

Leave a comment