Ադրբեջանցի մասնագետները 2025 թվականի սեպտեմբերին են ՀՀ տարածքում ուսումնասիրություն իրականացրել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

13.08.2026 | 13:07

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանցի մասնագետների՝ Հայաստան կատարած այցերին՝ նշելով, որ դրանց վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններ վաղուց եղել են, և որևէ «սենսացիա» չկա։

Վարչապետի խոսքով՝ դեռևս 2025 թվականի սեպտեմբերի 5-ին տարածվել էր մամուլի հաղորդագրություն, որ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը, և աշխատանքային փոխադարձ այցեր ու պրոցեսներ են իրականացվել երկու երկրների տարածքներում։

Երկրորդ նմանատիպ այցելությունը տեղի է ունեցել 2026 թվականի հունվարի 15-ին՝ երկաթուղային ենթակառուցվածքների հարցով։
Փաշինյանն ընդգծել է, որ բոլոր քննարկումները ծավալվել են հենց այդ հանդիպումների շրջանակում, և երկկողմ աշխատանքներ են ընթանում էլեկտրահաղորդման գծերի, խողովակաշարերի, մալուխների ու երկաթգծի ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment