Քաղաքականություն
13.08.2026 | 13:14
Հայաստանի Հանրապետությունում կա Սահմանադրություն, որի համաձայն՝ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոս մասնակցությամբ դատական գործընթացին:
Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե Կաթողիկոսը դատարանի առաջ է կանգնել իր լիազորությունների շրջանակում թեմի առաջնորդին կարգալույծ անելու պատճառով, վարչապետը նշել է, որ ինքը չի կարող իրավաբանական գնահատականներ տալ, և դա համապատասխան մարմինների իրավասությունն է:
«Ես դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող էր, ասենք, իմ որևէ հեռացման որոշում դատարանի կողմից կասեցվել, և ես շարունակեի այդ որոշումը իրականացնել։ Եթե ես դա անեի, իմ դեմ քրեական գործ կհարուցվեր միանշանակ»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ մնացած մանրամասները իրավական վերլուծության տիրույթում են:
Անդրադառնալով հարցին, թե ԵՏՄ այցից և ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցից հետո արդյոք դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման հետ կապված փոփոխություններ նկատվո՞ւմ են, վարչապետը կարճ արձագանքել է. «Ոչ, չեմ տեսնում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան