Փաշինյանը՝ ԵԱՏՄ մասին․ Ակնկալվում է ունենալ բացառիկ հարաբերություններ, որին համաձայն չենք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԵԱՏՄ-ի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց երբևէ չի խուսափել, հայտնում է Aysor.am-ը:

«Բուն թեման այն է, որ ակնկալվում է ունենալ էքսկլուզիվ հարաբերություններ, որի հետ մենք համաձայն չենք: Մնացածն արդեն ապրանքների ներմուծման և արտահանման հետ կապված խնդիրն է, որին պատրաստվելը մենք չենք կապում այս իրավիճակի հետ։ Այսպես, թե այնպես մենք մեր հարաբերությունները պետք է դիվերսիֆիկացնենք, եթե նույնիսկ հիմա 100 տոկոսով վերադառնանք նախորդ վիճակին, դրանից մեր օրակարգը չի փոխվում։ Ես այսօր էլ նիստում ասացի, որ խնդիր է, երբ մեր արտահանումները կամ ներմուծումը կարող է կախված լինել մի օղակից»,-նշել է նա։

Վարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ խորհրդոում ունեցած ելույթում այդ հարցերին անդրադարձել է:

Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստից հետո ասել էր, որ Հայաստանում Եվրոպական միությանն անդամակցության հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է դառնալու միայն այն բանից հետո, երբ ՀՀ-ն պաշտոնական դիմում ներկայացնի ԵՄ-ին:

Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումներին անդրադառնալով՝ Փաշինյանը նշել է, որ դրանք ԵԱՏՄ-ի վերաբերյալ բացասական ընկալում են ձևավորում:

Leave a comment