https://arm.sputniknews.ru/20260813/petakan-arvoghjapahakan-gvortsakalutjuny-lutsarvec-105730763.html
Պետական առողջապահական գործակալությունը լուծարվեց
Պետական առողջապահական գործակալությունը լուծարվեց
Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարությանը 5 նոր հաստիք կտրվի։ 13.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-13T12:52+0400
2026-08-13T12:52+0400
2026-08-13T12:52+0400
հհ առողջապահության նախարարություն
առողջապահություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0c/105700118_0:87:1670:1026_1920x0_80_0_0_0a62e1012b9b2ca13d7d81bbc2d19b1f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Պետական առողջապահական գործակալությունը լուծարվեց, կառավարությունը հաստատեց նախագիծը։ Առողջապահության նախարարությունն առաջարկում է դրա գործառույթները փոխանցելով Առողջության ապահովման պետական հիմնադրամին։Նախագիծը կապված է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հետ։ Կառավարությունը դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ ստեղծել է Առողջության ապահովման պետական հիմնադրամը, որը պետք է իրականացնի նաև առողջապահության ֆինանսական կառավարման և պետական պատվերի շրջանակում քաղաքացիների բուժօգնության կազմակերպման հետ կապված գործառույթներ։Գործադիրը նկատել է, որ միաժամանակ ՊԱԳ-ի համար 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումն առայժմ չի կրճատվի։ Նախարարությունը պարզաբանում է, որ դեռ ծախսեր են լինելու, այդ թվում՝ կարճաժամկետ ռեզերվում գտնվող աշխատողների վարձատրության և վերջնահաշվարկների համար։ Դրանց վերջնական չափը դեռ հստակեցված չէ։Բացի այդ, առողջապահության նախարարությանը նախատեսվում է տրամադրել 5 նոր հաստիք, որոնց աշխատավարձերի և դրան հավասարեցված վճարների տարեկան ծախսը կկազմի 25,1 մլն դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0c/105700118_93:0:1577:1113_1920x0_80_0_0_6ddb780d4c4143c1ccc825d5e62d8b61.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ առողջապահության նախարարություն, առողջապահություն
հհ առողջապահության նախարարություն, առողջապահություն
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարարությանը 5 նոր հաստիք կտրվի։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Պետական առողջապահական գործակալությունը լուծարվեց, կառավարությունը հաստատեց նախագիծը։ Առողջապահության նախարարությունն առաջարկում է դրա գործառույթները փոխանցելով Առողջության ապահովման պետական հիմնադրամին։
Նախագիծը կապված է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հետ։ Կառավարությունը դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ ստեղծել է Առողջության ապահովման պետական հիմնադրամը, որը պետք է իրականացնի նաև առողջապահության ֆինանսական կառավարման և պետական պատվերի շրջանակում քաղաքացիների բուժօգնության կազմակերպման հետ կապված գործառույթներ։
Նոր հիմնադրամի ստեղծմամբ առողջապահության նախարարության կազմում գործող ՊԱԳ-ի հետագա գործունեությունը կառավարությունը համարում է ոչ անհրաժեշտ։
Գործադիրը նկատել է, որ միաժամանակ ՊԱԳ-ի համար 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումն առայժմ չի կրճատվի։ Նախարարությունը պարզաբանում է, որ դեռ ծախսեր են լինելու, այդ թվում՝ կարճաժամկետ ռեզերվում գտնվող աշխատողների վարձատրության և վերջնահաշվարկների համար։ Դրանց վերջնական չափը դեռ հստակեցված չէ։
Բացի այդ, առողջապահության նախարարությանը նախատեսվում է տրամադրել 5 նոր հաստիք, որոնց աշխատավարձերի և դրան հավասարեցված վճարների տարեկան ծախսը կկազմի 25,1 մլն դրամ։