Այսօր ՀՀ-ում և մասնավորապես՝ Երևանում, բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային. Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Եկամտային հարկի վերադարձի հետ կապված ծրագիրը 2026 թվականի հունվարի 1-ից Երևանում դադարեցվեց և դրա հետ կապված կային որոշ մտահոգություններ և մտավախություններ, բայց տեսնում ենք, որ 2026 թվականին անշարժ գույքի շուկան ակտիվ է, ինչը շատ կարևոր է: Այսօր ՀՀ-ում և մասնավորապես՝ Երևանում, բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային, ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ, հիմնական մասը Սփյուռքի մեր ներկայացուցիչները բնակարաններ, անշարժ գույք են ձեռք բերում ՀՀ-ում»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որպեսզի մարդիկ սիրեն ՊԵԿ-ը, պետք է սիրեն պետական բյուջեն. «Պետական բյուջեն սիրելու համար պետք է մարդիկ տեսնեն ակնհայտը, որ ՀՀ պետական բյուջեն յուրաքանչյուրի և բոլորի ընտանեկան բյուջեն է: ՀՀ-ում չկա այդպիսի եզակի մարդ, որ իր ընտանիքի բարեկեցության համար ավելի շատ գումար է ծախսում, քան ծախսում է իր ընտանիքի բարեկեցության համար ՀՀ պետական բյուջեն: 2017 թվականի համեմատությամբ պետական բյուջեն կրկնապատկել ենք և դեռ մի բան էլ ավելի, բայց այդ համեմատություններից պետք է հրաժարվենք, պետք է սկսենք համեմատել ավելի մոտակա շրջանների հետ»: