Հայաստանում հեռախոսների ահավոր մեծ մաքսանենգության ծավալներ կան. Փաշինյան

Հայաստանում հեռախոսների ահավոր մեծ մաքսանենգության ծավալներ կան. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ստվերային տնտեսության կրճատումը մեր համար խնդիր է, այսօր համատարած խնդիր ունենք մենթալիտետի մակարդակում: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   

«Մենք գիտենք, որ ահռելի ստվեր կա Հայաստանում: Շատ կարևոր է, որ սոցիալ-հոգեբանական մակարդակում փոփոխություններ իրականացնենք: Օրինակ, այսօր Հայաստանում, սրճարաններում հսկիչ-դրամարկղային կտրոնը բերում են ամենավերջին հերթին և գործնական հիշեցնելուց հետո: Այսինքն սա խնդիր է, որը չի լուծվել մեզանում: Մենք գիտենք, որ Հայաստանում հեռախոսների ահավոր մեծ մաքսանենգության ծավալներ կան: Պետք է սրա խնդիրը լուծել: Մենք այստեղ ունենք կոռուպցիոն ռիսկեր, ինչպես կառավարման ողջ համակարգում»,-ասել է ՀՀ վարչապետը:

Վարչապետն ընդգծել է, որ 2018 թվականից հետո կոռուպցիայի ընկալման համաթվերում մեծ առաջընթաց է գրանցվել, սակայն ներկա պահին ինչ որ առումով հետընթաց կա:

Ըստ Փաշինյանը սրա պատճառը 2019 թվակններից 2025 վականի օգոստոսի 8-ը ՀՀ Կառավարության աշխատանքի զգալի մասը բոլորովին ուրիշ ուղղությամբ է հասցեագրված եղել:

«Հիմա բոլոր այն օրակարգերը, որ ունեցել ենք 2020 թվականի COVID-ից առաջ այսօր ամենաթարմ ձևով պետք է կենտրոնանանք դրանց վրա: Եթե կարճ ասենք, հեղափոխության նույն օրակարգը նույն հրատապությամբ ինչպես 2018 թվականին է դրված եղել սեղանին, նույն հրատապությամբ այսօր է դրված սեղանին: Սա ունի երկու պատճառ. առաջին՝ մենք ունենք հնարավորություն կենտրոնանալ դրանց վրա հաստատված խաղաղության շնորհիվ, և երկրորդ՝ ընտրություններում ժողովրդի տված մանդատը»,-ասել է Փաշինյանը:

Leave a comment