ԱՄՆ Պետդեպոում հատուկ ստորաբաժանում է ստեղծվել «ծննդաբերական զբոսաշրջության» դեմ պայքարի համար

ԱՄՆ Պետդեպարտամենտում ստեղծվել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական զբոսաշրջության» դեմ պայքարելու նպատակով։ Խոսքն այն պրակտիկայի մասին է, երբ հղի կանայք մեկնում են Միացյալ Նահանգներ՝ այնտեղ ծննդաբերելու, որպեսզի երեխան ԱՄՆ քաղաքացիություն ստանա։

Ինչպես հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ստորաբաժանումը ստեղծվել է՝ «ստուգելու վիզա ունեցողների գործունեությունը, կազմաքանդելու «ծննդաբերական զբոսաշրջության» անօրինական ցանցը և վերջ դնելու ԱՄՆ օրենքների աղաղակող չարաշահմանը», գրում է Meduza-ն:

Գործունեության առաջին ամսվա ընթացքում ստորաբաժանումն ամբողջ աշխարհում օտարերկրյա քաղաքացիների ավելի քան 600 ամերիկյան վիզա է չեղարկել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի սկզբին ստորագրել է երկու հրամանագիր, որոնք սահմանափակում են ծննդյան իրավունքով երկրի քաղաքացիություն ստանալու հնարավորությունը։ Դրանցից մեկն ուղղված է «ծննդաբերական զբոսաշրջության» պրակտիկայի դեմ։

Սա ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը սահմանափակելու Թրամփի հերթական փորձն է։ Նախորդ նման հրամանագիրը նա ստորագրել էր 2025 թվականին՝ նախագահի պաշտոնում իր առաջին օրը՝ ներգաղթային քաղաքականության խստացմանն ուղղված միջոցառումների փաթեթի շրջանակում։ 2026 թվականի հունիսին ԱՄՆ Գերագույն դատարանն արգելափակել է այդ որոշումը։

Leave a comment