https://arm.sputniknews.ru/20260813/pashinjany-khvostvovanec-vor-tntesutjan-diversifikacman-voreve-tsragir-chi-ashkhatum-105722446.html
Փաշինյանը խոստովանեց, որ տնտեսության դիվերսիֆիկացման որևէ ծրագիր չի աշխատում
Փաշինյանը խոստովանեց, որ տնտեսության դիվերսիֆիկացման որևէ ծրագիր չի աշխատում
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը արտահանման սահմանափակումները ոչ թե ճգնաժամ է համարում, այլ տնտեսության վերափոխման հնարավորություն։ 13.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-13T12:01+0400
2026-08-13T12:01+0400
2026-08-13T12:01+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
տնտեսություն
արտահանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105212285_0:0:1500:843_1920x0_80_0_0_9bc1383636fa028fe4b4e14ca7d6a900.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ խոստովանեց, որ տնտեսության դիվերսիֆիկացման որևէ ծրագիր չի աշխատում։«8 տարի է՝ մենք խոսում ենք տնտեսության դիվերսիֆիկացման մասին, սակայն որևէ ծրագիր չի աշխատում, քանի որ մարդիկ չեն համարում, որ դրա անհրաժեշտությունը կա՝ որքան էլ մենք քաղաքական խոսակցություններ զարգացնենք»,- ասաց նա։Փաշինյանի խոսքով` պետության, տնտեսության և քաղաքականության համար կարևորագույն հատկանիշ է ադապտացիան, աշխարհում անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում, և դրանք ինքնին դրական կամ բացասական գնահատելը ճիշտ չէ, քանի որ արդյունքը կախված է պետության՝ փոփոխություններին հարմարվելու կարողությունից։«Եթե ադապտացիոն կարողությունները վատն են, ապա ամենադրական փոփոխությունն անգամ կարող է դառնալ բացասական։ Ադապտացիան է բերում որակական փոփոխությունների»,- ասաց ՀՀ վարչապետը։Նա ընդգծեց՝ անկախությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելն է։«Որտեղ մեր գործակցությունը որևէ սուբյեկտի հետ ունի գերակշռող կամ մենաշնորհային իրավիճակ, դա սպառնալիք է։ Դա ազգային և պետական անվտանգության հարց է, որը պետք է կառավարել»,- ասաց վարչապետը։Անդրադառնալով արտահանման նկատմամբ կիրառվող սահմանափակումներին՝ Փաշինյանը դրանք գնահատեց ոչ թե որպես ճգնաժամ, այլ որպես տնտեսության վերափոխման հնարավորություն։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105212285_155:0:1279:843_1920x0_80_0_0_22f9908400ff5bbc4ccb92fbeebc4616.jpg.webp
հայաստան, նիկոլ փաշինյան, տնտեսություն, արտահանում
հայաստան, նիկոլ փաշինյան, տնտեսություն, արտահանում
ՀՀ վարչապետը արտահանման սահմանափակումները ոչ թե ճգնաժամ է համարում, այլ տնտեսության վերափոխման հնարավորություն։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ խոստովանեց, որ տնտեսության դիվերսիֆիկացման որևէ ծրագիր չի աշխատում։
«8 տարի է՝ մենք խոսում ենք տնտեսության դիվերսիֆիկացման մասին, սակայն որևէ ծրագիր չի աշխատում, քանի որ մարդիկ չեն համարում, որ դրա անհրաժեշտությունը կա՝ որքան էլ մենք քաղաքական խոսակցություններ զարգացնենք»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով` պետության, տնտեսության և քաղաքականության համար կարևորագույն հատկանիշ է ադապտացիան, աշխարհում անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում, և դրանք ինքնին դրական կամ բացասական գնահատելը ճիշտ չէ, քանի որ արդյունքը կախված է պետության՝ փոփոխություններին հարմարվելու կարողությունից։
«Եթե ադապտացիոն կարողությունները վատն են, ապա ամենադրական փոփոխությունն անգամ կարող է դառնալ բացասական։ Ադապտացիան է բերում որակական փոփոխությունների»,- ասաց ՀՀ վարչապետը։
Նա ընդգծեց՝ անկախությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելն է։
«Որտեղ մեր գործակցությունը որևէ սուբյեկտի հետ ունի գերակշռող կամ մենաշնորհային իրավիճակ, դա սպառնալիք է։ Դա ազգային և պետական անվտանգության հարց է, որը պետք է կառավարել»,- ասաց վարչապետը։
Անդրադառնալով արտահանման նկատմամբ կիրառվող սահմանափակումներին՝ Փաշինյանը դրանք գնահատեց ոչ թե որպես ճգնաժամ, այլ որպես տնտեսության վերափոխման հնարավորություն։