Քաղաքականություն
13.08.2026 | 12:26
Արձագանքելով ընդդիմության՝ մարդու իրավունքների և «քաղբանտարկյալների» վերաբերյալ ելույթներին՝ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ցուցադրել է 2000 թվականին նկարահանված մի տեսանյութ։
«Տեսանյութում տղամարդ է, որի վզից զնջիլ է գցած, և նրան մի ուրիշ տղամարդ ման է ածում, տանում է ջուր խմելու… սա նկարահանվել է 2000 թվականին գեներալ Մանվել Գրիգորյանի ապարանքներում»,- հայտարարել է նա:
Ալեքսանյանը նշել է՝ շղթայված անձը Արցախյան պատերազմի մասնակից, հինգ անգամ վիրավորված ազատամարտիկ Աշոտ Իսախանյանն է:
«Միշտ հիշեք՝ մենք քանդել ենք մարդկանց վզին ձեր կողմից գցած շղթաները՝ ընդ որում բառի ոչ միայն փոխաբերական, այլ նաև ուղիղ իմաստով»,- դիմելով ընդդիմությանը՝ ասաց պատգամավորը:
Մանրամանսերը՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան