Երբ գալիս ու մեզ մեղադրում եք մարդու իրավունքները խաթարելու մեջ, հիշեք, որ մենք քանդել ենք մարդկանց վզին ձեր կողմից գցած շղթաները. Ալեքսանյան

Երբ գալիս ու մեզ մեղադրում եք մարդու իրավունքները խաթարելու մեջ, հիշեք, որ մենք քանդել ենք մարդկանց վզին ձեր կողմից գցած շղթաները. Ալեքսանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն իր այսօրվա՝ օգոստոսի 13-ի ելույթում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի՝ իր խոսքերով ասած «փերֆորմանսին», արձագանքեց նրա՝ քաղբանտարկյալներին վերաբերող հայտարարություններին:

Ալեքսանյանը, ի պատասխան, հայտնեց՝ մի փոքրիկ փերֆորմանս էլ ինքն է պատրաստել, ու ցուցադրեց մի տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է մի տղամարդ շղթայակապ մեկ այլ տղամարդու տանում ջուր խմելու:

««Հայաստան» խմբակցություն, դուք էլ լավ նայեք: Տեսանյութը նկարահանվել է 2001 թվականին գեներալ Մանվել Գրիգորյանի ապարանքներում: Ի դեպ, գեներալ Մանվել Գրիգորյանը մահացած է, չէի ուզենա իր մասին խոսել, բայց իր նախկին օգնականը, որ էստեղից փերֆորմանսներ է անում, չեմ կարողանում իր մասին խոսել:

Էս տեսանյութի շթայակապ մարդը գիտե՞ք ով է. ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը: 1990-1994-ին մասնակցել է Ղարաբաղյան առաջին պատերազմին: Հինգ անգամ վիրավորվել է ու ինչի՞ համար: Որ գա ու ձեր գերագույն ղեկավարի՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ձեր գործընկերոջ ղեկավարը՝ Մանվել Գրիգորյանը, իր ախռանայի հետ վզից ժնջիլը գցի, տանի ջուր խմելու:

Հարգելի՛ Հանրապետական կուսակցության նախկին ու գուցեե ներկա անդամներ, սենց դրվագներ տեսե՞լ եք, առնչվե՞լ եք: Էս ա եղել ձեր ուժը: Մարդու իրավունքների մասին ձեր պատկերացումները գալիս, հանգում են էս ժնջիլին »,- ասաց Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ երբ ընդդիմությունը գալիս ու իշխող ուժին մեղադրում է մարդու իրավունքները խաթարելու մեջ, թող միշտ հիշեն, որ իրենք քանդել ենք մարդկանց վզին նրանց գցած շղթաները:

 

Leave a comment