ՊԵԿ, քաղաքաշինության, կադաստրի կոմիտեների նախագաhները և մի շարք մարզպետներ կվերանշանակվեն

ՀՀ կառավարությունը նախատեսում է մի շարք պաշտոնատար անձանց վերանշանակել իրենց զբաղեցրած պաշտոններում։ Որոշումների համապատասխան նախագծերն ընդգրկվել են կառավարության օգոստոսի 13-ի նիստի օրակարգում։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում նախատեսվում է վերանշանակել Էդուարդ Հակոբյանին, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պաշտոնում՝ Եղիազար Վարդանյանին, իսկ Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում՝ Սուրեն Թովմասյանին, հայտնում է Factor.am-ը:

Մարզպետների մի զգալի մասը ևս շարունակելու է պաշտոնավարել։ Սյունիքի մարզպետի պաշտոնում նախատեսվում է վերանշանակել Ռոբերտ Ղուկասյանին, Արարատի մարզպետի պաշտոնում՝ Սեդրակ Թևոնյանին, Արագածոտնի մարզպետի պաշտոնում՝ Սերգեյ Մովսիսյանին, իսկ Արմավիրի մարզպետի պաշտոնում՝ Վահրամ Խաչատրյանին։

Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում վերանշանակվելու է Վահագն Արսենյանը, Տավուշի մարզպետի պաշտոնում՝ Հայկ Ղալումյանը, Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում՝ Կարեն Սարգսյանը, Շիրակի մարզպետի պաշտոնում՝ Դավիթ Առուշանյանը, իսկ Լոռու մարզպետի պաշտոնում՝ Արեն Մկրտչյանը։

Կոտայքի մարզպետի պաշտոնն այս պահին թափուր է մնացել։

Կոտայքի արդեն նախկին մարզպետ Ահարոն Սահակյանը վերցրել է պատգամավորական մանդատը։

Leave a comment