Մենք քանդել ենք մարդկանց վզին ձեր կողմից գցած շղթաները. Ալեքսանյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ձեր գործընկերոջ՝ Մեսրոպ Մանուկյանի նախկին ղեկավար գեներալ Մանվելը վզին ժնջիլ գցած մարդուն տանում էր ջուր խմելու: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասել է խորհրդարանի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը՝ ցուցադրելով կադրեր ազատամարտիկ Աշոտ Իսախանյանի դեմ 2000-ականներին կատարված բռնության տեսարաններից:
«Իշխանյանը 1990-1994 թվականներին մասնակցել է Ղարաբաղյան առաջին պատերազմին: Հինգ անգամ վիրավորվել է: Ինչի համար, որ գա ու ձեր գերագույն ղեկավարի՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, ձեր գործընկերոջ ղեկավարը՝ Մանվել Գրիգորյանը իր թիկնապահների հետ վզից ժնջիլը գցի տանի ջուր խմելու»,-ասել է Ալեքսանյանը:
Ըստ ԱԺ նախագահի տեղակալի՝ ընդդիմության ներկայացուցիչներից շատերի մոտ մարդու իրավունքների վերաբերյալ պատկերացումները «հանգում են այս ժնջիլին»:
«Երբ որ գալիս եք այստեղ ու մեզ մեղադրում մարդու իրավունքները խաթարելու մեջ, միշտ հիշեք, մենք քանդել ենք մարդկանց վզին ձեր կողմից գցած շղթաները»,-ասել է Ալեքսանյանը: