Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգում է իրականացրել անհատ ձեռնարկատեր Վահագն Կարապետյանին պատկանող՝ Երևանի Սվաճյան 12 շենքի դիմաց գործող հանրային սննդի օբյեկտում։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ այնտեղ վտանգավոր սննդամթերք է արտադրվել՝ խախտելով սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և հիգիենայի պահանջները։
Լաբորատոր փորձարկման արձանագրությամբ հաստատվել է, որ «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշն աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ), ինչպես նաև մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների (ՄԱՖԱնՄՔ) ցուցանիշներով չի համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
ՍԱՏՄ-ից հայտնել են, որ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է մինչև արձանագրված խախտումների վերացումը։