Երևանը նոր փողոց կունենա, առաջարկել եմ այն անվանել COP-17-ի փողոց. Նիկոլ Փաշինյան


Աշխատանքների ընթացքում հայտնաբերեցինք, որ Երևանի Հաղթանակ կամուրջն Արշակունյաց պողոտային միացնող ճանապարհ կա, որը չի գործում երկար տարիներ, և մեր այս աշխատանքի ընթացքում Երևանը նոր փողոց կունենա: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 13-ի նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Առաջարկել եմ Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներին՝ այդ փողոցն անվանել COP-17-ի փողոց՝ ի նշանավորում համաշխարհային միջոցառման:


Բացի դրանից՝ հարակից ենթակառուցվածքներ, մայթեր, ճանապարհ վերականգնվում են, և Կարմիր կամրջի հետ մի կարևոր մաս են կազմում: Երևանի պատմամշակութային մի կլաստեր ևս ավելանում է, նաև՝ հանդիպումների և միջոցառումների»,- ասաց նա:

Leave a comment