https://arm.sputniknews.ru/20260813/qaghaqaciakan-tsarajutjan-pashtvonneri-hamar-tariqajin-sahmanapakumy-kveracvi-105719261.html
Քաղաքացիական ծառայության պաշտոնների համար տարիքային սահմանափակումը կվերացվի
Քաղաքացիական ծառայության պաշտոնների համար տարիքային սահմանափակումը կվերացվի
Sputnik Արմենիա
Փոփոխություններ են նախատեսվում կառավարության հինգ որոշումներում, որոնք կարգավորում են քաղաքացիական ծառայության հետ կապված հարաբերությունները։ 13.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-13T11:20+0400
2026-08-13T11:20+0400
2026-08-13T11:20+0400
քաղծառայող
քաղծառայություն
տարիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72852119_0:0:1600:900_1920x0_80_0_0_70cff76fadebf8cca4d8718e985292c1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Հայաստանում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար սահմանված տարիքային շեմը կվերացվի։ Համապատասխան փոփոխությունները կգործեն 2026 թվականի օգոստոսի 15-ից։Գործադիրը նկատել է, որ 2026 թվականի մայիսի 7-ին ընդունված օրենսդրական փոփոխությամբ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքից հանվել է պաշտոններ զբաղեցնելու համար նախատեսված տարիքային սահմանափակումը։ Այժմ կառավարությունն առաջարկում է նույն սահմանափակումները հանել նաև իր մի շարք գործող որոշումներից՝ դրանք համապատասխանեցնելով օրենքին։Փոփոխություններ են նախատեսվում կառավարության հինգ որոշումներում, որոնք կարգավորում են քաղաքացիական ծառայության հետ կապված հարաբերությունները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72852119_170:0:1370:900_1920x0_80_0_0_f7d4ae41fab688bc33a3da402cd9a8e5.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղծառայող, քաղծառայություն, տարիք
քաղծառայող, քաղծառայություն, տարիք
Բաժանորդագրվել
Փոփոխություններ են նախատեսվում կառավարության հինգ որոշումներում, որոնք կարգավորում են քաղաքացիական ծառայության հետ կապված հարաբերությունները։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Հայաստանում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար սահմանված տարիքային շեմը կվերացվի։ Համապատասխան փոփոխությունները կգործեն 2026 թվականի օգոստոսի 15-ից։
Գործադիրը նկատել է, որ 2026 թվականի մայիսի 7-ին ընդունված օրենսդրական փոփոխությամբ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքից հանվել է պաշտոններ զբաղեցնելու համար նախատեսված տարիքային սահմանափակումը։ Այժմ կառավարությունն առաջարկում է նույն սահմանափակումները հանել նաև իր մի շարք գործող որոշումներից՝ դրանք համապատասխանեցնելով օրենքին։
Նախագծի հիմնավորման մեջ փոփոխությունը կապվում է նաև ավագ սերնդի ներկայացուցիչներին աշխատանքի շուկայում և երկրի սոցիալ-տնտեսական կյանքում ավելի ակտիվ ներգրավելու քաղաքականության հետ։ Մասնավորապես, կառավարության ժողովրդագրական ռազմավարությամբ նախատեսվում է ստեղծել ավագ սերնդի ներուժի օգտագործումը խրախուսող միջավայր։
Փոփոխություններ են նախատեսվում կառավարության հինգ որոշումներում, որոնք կարգավորում են քաղաքացիական ծառայության հետ կապված հարաբերությունները։