Չավին` Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ

Կատալոնական «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Չավի Էրնանդեսը նշանակվել է Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հաղորդում է երկրի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։

46-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականը:

Չավին փոխարինել է Ռոնալդ Կումանին, որը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնությունից հետո հեռացել էր պաշտոնից։

Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Չավին մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նաև Կատարի «Ալ Սադը» (2019-2021թթ.) և «Բարսելոնան» (2021-2022թթ.): Կատալոնական ակումբն իսպանացու գլխավորությամբ դարձել է Իսպանիայի չեմպիոն եւ սուպերգավաթակիր:

Leave a comment