48-ամյա վարորդը Ford–ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավոր

Ավտովթարի հետևանքով 2 մարդ հոսպիտալացվել է


ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18։30-ի սահմաններում Փոքր Վեդի գյուղում՝ դեպի Խոր Վիրապ տանող ավտոճանապարհին, 48-ամյա Լիլիթ Ա.-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է կայքը, վթարի հետևանքով 2 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։



Կարդացեք նաև․ Խոշոր ավտովթար՝ Երևանում. Մաշտոցի պողոտայում բախվել են Lada Priora-ն ու Audi-ն. վերջինս բախվելով Եղիշե Չարենցի տուն – թանգարանի պատին



 


Leave a comment