Քաղաքականություն
13.08.2026 | 09:34
ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք պաշտոնատար անձինք վերանշանակվելու են իրենց պաշտոններում։ Համապատասխան որոշման նախագծերն ընդգրկված են կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում վերանշանակվելու է Էդուարդ Հակոբյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում՝ Եղիազար Վարդանյանը, իսկ Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում՝ Սուրեն Թովմասյանը։
Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակվելու է Ռոբերտ Ղուկասյանը, Արարատի մարզպետի պաշտոնում՝ Սեդրակ Թևոնյանը, Արագածոտնի մարզպետի պաշտոնում՝ Սերգեյ Մովսիսյանը, Արմավիրի մարզպետի պաշտոնում՝ Վահրամ Խաչատրյանը, Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում՝ Վահագն Արսենյանը, Տավուշի մարզպետի պաշտոնում վերանշանակվելու է Հայկ Ղալումյանը, Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում՝ Կարեն Սարգսյանը, Շիրակի մարզպետի պաշտոնում՝ Դավիթ Առուշանյանը, իսկ Լոռու մարզպետի պաշտոնում՝ Արեն Մկրտչյանը։
Առայժմ թափուր է մնում Կոտայքի մարզպետի պաշտոնը։ Նշենք, որ արդեն նախկին մարզպետ Ահարոն Սահակյանը վերցրել է պատգամավորական մանդատը։
Նարեկ Կիրակոսյան